Գնդակը Ռուսաստանի դաշտում է։ Նրա պատասխանից է կախված ռուս-ուկրաինական
հակամարտության հանգուցալուծումը։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ
Էդգար Առաքելյանը՝անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակավոր՝ 30-օրյա հրադադարի
ռեժիմի հաստատմանը։
Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ն հաշվարկ ուներ, որ Ուկրաինան ունի
կախվածություն, և կարողանալու էին Կիևին բերել բանակցությունների դաշտ. «Փաստացի Ուկրաինան
և ԱՄՆ-ն համաձայնության են եկել երկուստեք կարգավորման մոտեցումների շուրջ։ Հաջորդ
էտապը լինելու է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև։ Եթե Ռուսաստանը կարողանա հասնել խաղաղության
Ուկրաինայի հետ, տարածաշրջանում կակտիվանա, այլ հարց է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կկարողանան
հավասարակշռել»։
Խոսելով ՀՀ ընդդիմության կողմից Ռուսաստանին սիրաշահելու քաղաքականության
մասին՝ քաղաքագետը նկատեց. «Երրորդ երկրներին ռևերանսներ են և սիրաշահելու փորձեր։
Այս մարդիկ Հյուսիսից եկող դաբրոներով են Հայաստանում իշխանության գալիս, որտեղ անտեսված
է ՀՀ քաղաքացին, նույն տրամաբանությունը շարունակվում է, ՌԴ-ին մեսիջներ են հղում։
Մեսիջները դեմ են ՀՀ պետական շահին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան