Եթե որպես ժողովուրդ մեր պոռոտախոսությունը թողնենք,
կհասկանանք՝ ինչպես ենք հասել Խաղաղության պայմանագրին, որի շուրջ էլ բազար է՝
համաձայնագի՞ր, թե՞ պայմանագիր։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշեց
քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։
Քաղաքագետի խոսքով՝ ունենք փաստաթուղթ, որի կնքման հավանականությունը
շատ մեծ է. «2020-ից հետո
Ադրբեջանը Հայաստանի մասին չէր էլ ուզում լսել, որովհետև կար ռուս-թուրքական դաշինք,
նույնիսկ բանակցությունների մասին չէին ուզում լսել, բայց ՀՀ համար ստեղծվեց
հարմար իրադրություն. երբ ՀՀ անկախության գիշատիչներից մեկը՝ Ռուսաստանը, խրվեց
Ուկրաինայում, և հավաքական Արևմուտքը զղկեց ռուսներին, մեզ համար հնարավորություն
ստեղծվեց՝ ԵՄ դիտորդներ բերեցինք, Հնդկաստանի հետ ռազմաքաղաքական
հարաբերություններ հաստատեցինք, ԱՄՆ-ի հետ ռազմավարական համաձայնագիր
ստորագրեցինք, չափավորեցինք Ալիևին, և նա ցանկություն հայտնեց խաղաղության
պայմանագրի գնալու։ Ցանկացած բանակցություն կոնսենսուս պետք է ունենա տակը, որի
հիման վրա պետք է հասնել կոմպրոմիսի։ Կարող է ինչ-որ կետեր մեզ դուր չգան, բայց
արդյոք կարելի՞ է մի-երկու կետ դուր չգալու համար մազոխիզմով քննել այդ
պայմանագիրը։ Մենք որպես ժողովուրդ պետք է օբյեկտիվ լինենք: Սա ՀՀ լավագույն
ձեռքբերումն է»։
Քաղաքագետը չբացառեց, որ Ռուսաստանը հայաստանյան ընդդիմությանը կարող է հանել փողոց