Մերձավանի սպանության գործով ձերբակալվել է ևս 2 անձ․ ՔԿ

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում սպանության գործով ձերբակալվել է ևս 2 անձ: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։


«Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որից 6-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 3-ի նկատմամբ՝ տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցները»,- նշեց Ավդալյանը։