«Ապրելու երկիր» կուսակցության կողմից նշանակված Թեղուտի վարչական ղեկավարը ձերբակալվել է ոստիկանին ծեծի ենթարկելու պատճառով:
Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ Թեղուտ բնակավայրում հուլիսի 25-ին Ոսիկանության պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, պարեկային ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու առերևույթ դեպքի առթիվ 2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 1-ին մասով և 490-րդ 4-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված քրեական վարույթի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է 3 անձ։
Քննչական Կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հաստատեց Civic.am-ի տեղեկությունն այն մասին, որ ձերբակալվածների թվում է Ալավերդի համայնքի Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավարը։