Հրդեհ Թեղուտ գյուղի տներից մեկում

Մարտի 15-ին՝ ժամը 15։11-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թեղուտ գյուղի 2-րդ փողոցում գտնվող շինությունում։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։23-ին, մարվել՝ 17։10-ին։


Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 70 քմ հատվածը։