2025-ի հունվար-փետրվար ամիսների համար փաստացի հավաքագրվել է 10 միլիարդ 441 միլիոն 621,300 դրամ, կատարողականը՝ 100.1%

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


28.02.2025 թվականի դրությամբ, 2025 թվականի հունվար-փետրվար ամիսների համար պլանավորված 10 միլիարդ 431 միլիոն 201,200 դրամ սեփական եկամուտներից, փաստացի հավաքագրվել է 10 միլիարդ 441 միլիոն 621,300 դրամ, կատարողականը՝ 100.1%։


Երևան քաղաքի սեփական եկամուտները կդառնան՝ նոր բակեր, այգիներ, ավտոբուսներ, կանգառասրահներ, ասֆալտապատ և լուսավոր փողոցներ, մանկապարտեզներ, պոլիկլինիկաներ և այլ ենթակառուցվածքներ։


Շնորհակալություն արդարամիտ և բարեխիղճ երևանցուն։