ԱԺ հանձնաժողովի նիստին հաստատվել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածությունը

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ժիրայր Սամվելի Մխիթարյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:


Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է Ժիրայր Մխիթարյանի կենսագրական տվյալները, խոսել թեկնածուի աշխատանքային գործունեության մասին:


Թեկնածուի կենսագրությունը` այստեղ: