Չախոյանը դիմել է պարզ մանիպուլյացիայի` հրապարակելով Թուխիկյան փողոցի ասֆալտապատման աշխատանքների հետ ընդհանրապես կապ չունեցող ծավալաթերթ․ պարզաբանում

Բլոգեր Արթուր Չախոյանը կադրեր է հրապարակել Իջևան քաղաքի Թուխիկյան փողոցի մայթերի ասֆալտապատման աշխատանքներից` ներկայացնելով, որ փողոցն իբր ասֆալտապատվում է առանց բիտումի։


Իջևանի համայնքապետարանից պարզաբանում են, որ Չախոյանը դիմել է պարզ մանիպուլյացիայի` իր գրառմանը կից հրապարակելով Թուխիկյան փողոցի ասֆալտապատման աշխատանքների հետ ընդհանրապես կապ չունեցող ծավալաթերթ։


Ներկայացնում ենք Թուխիկյան փողոցի ասֆալտապատման ծրագրի իրական ծավալաթերթը, որտեղ պարզ երևում է, որ բիտումի տարածում նախատեսված է ճանապարհային պատվածքի վրա, իսկ մայթերում նախատեսված է Դ տիպի ավազահատիկ ասֆալտբետոնե շերտ, որի դեպքում, ըստ սահմանված նորմերի, բիտումի տարածում չի իրականացվում։