Արագածոտնում հայտնաբերվել է 95-ամյա կնոջ կիսամոխրացած մարմին

Այսօր՝ մարտի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:30-ի սահմաններում: Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քուչակ գյուղի տներից մեկում մոխրացած դի կա: 
 


Նշված հասցե են ժամանել ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները:


Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ Քուչակ գյուղը սպասարկող համայնքային ոստիկանի գլխավորությամբ: 



Պարզվել է, որ Ապարան խոշորացված համայնքի Քուչակ վարչական բնակավայրի 8-րդ փողոցի 3-րդ տանը՝ հատակին, այրված վիճակում հայտնաբերվել է Արագածոտնի մարզի բնակիչ 95-ամյա Ամալյա Շ.-ի դին:


Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
 


Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: