Համաձայն եմ ԱԺ նախագահի հետ․ Վենետիկի հանձնաժողովը կփարատի Բաքվի կասկածները և կքննարկի ՀՀ տարածքի 70 տոկոսի շուրջ նկրտումները

Իրավագետ,իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկությունը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանադրությունները Վենետիկի հանձնաժողով փորձաքննության ուղարկելը դրական գաղափար է․ «Ես լիովին համաձայն եմ ԱԺ նախագահի հայտարարության հետ։ Նախ նշենք, որ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը հենց Եվրոպայի խորհրդի սահմանադրական հարցերով խորհրդատվական մարմին է և բոլոր վերապահումներով հանդերձ Ադրբեջանը դեռևս շարունակում է լինել Եվրոպայի խորհրդի անդամ, ուստի նաև պարտավոր է հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

 

Նրա խոսքերով՝Վենետիկի հանձնաժողով ուղարկելու համար բնականաբար պետք է նաև Ադրբեջանի կարծիքը, սակայն չկա որևէ լեգիտիմ հիմք, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել դրանից։

 

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հրաժարումը կնշանակի, որ Ադրբեջանի բոլոր պահանջները ինքնանպատակ են․ «Փորձաքննությունը թույլ կտա փարատել ոչ միայն ոչ միայն Ադրբեջանի կասկածները ՀՀ սահմանադրության տեքստում առկա հնարավոր տարածքային պահանջների վերաբերյալ, այլև քննարկել Ադրբեջանի սահմանադրության մեջ առկա ռեալ տարածքային նկրտումները ՀՀ տարածքի շուրջ 70 տոկոսի հանդեպ>>,-եզրափակեց նա։


Մարիամ Գրիգորյան