Պարեկային ծառայողները կատարելագործում են տարբեր իրավիճակներում մեքենա վարելու հմտությունները

Տեխնիկական միջոցների տիրապետում, ղեկի հմուտ կառավարում, էքստրեմալ իրավիճակներից դուրս գալու ունակություն։ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայողները կատարելագործում են մեքենա վարելու հմտությունները: Այդ համատեքստում պարեկային ծառայողների համար անցկացվել են վարժանքներ. ՆԳՆ կրթահամալիրում ստացած գիտելիքները ժամանակ առ ժամանակ կատարելագործելու կարիք է լինում։


 

Դասընթացավար Էդուարդ Եղյանը նշում է, որ Պարեկային ծառայության հետ համագործակցում են 2021 թվականից. սովորեցնում են էքստրեմալ պայմաններում հմուտ ավտովարում:


 

Գործնական վարժանքների ընթացքում հաշվի են առնվում տարբեր եղանակային պայմանները և ռելիեֆային առանձնահատկությունները։


 

Վարժանքների ավարտից հետո պարեկները, ըստ ցուցաբերած տվյալների, կգնահատվեն 1-10 բալային համակարգով։

Վարժանքները շարունակական են լինելու։