Եկամուտների հայտարարագիր է լրացրել արդեն 12 հազար քաղաքացի. ՊԵԿ նախագահ

Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում արդեն 12 հազար քաղաքացի լրացրել է հայտարարագիրը: 


Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: 


«12 հազար քաղաքացի այս պահի դրությամբ արդեն լրացրել է հայտարարագիրը: Կան նաև բազմաթիվ մարդիկ, որոնք ստացել են սոցիալական կրեդիտ»,–ասաց Հակոբյանը: 


Հայաստանում աշխատող բոլոր քաղաքացիները պետք է մինչև նոյեմբերի 1–ը հայտարարագրեն իրենց նախորդ տարվա՝ 2024–ի եկամուտները: Դա վերաբերում է շուրջ 750 հազար քաղաքացու: