Վրացի ֆուտբոլիստներն արդեն Երևանում են

Վրաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: 


ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի  շրջանակներում մարտի  20-ին (մեկնարկը` 21:00-ին ) Հայաստանի ընտրանին Երևանում կընդունի Վրաստանին, իսկ մարտի 23-ին (մեկնարկը` 18:00-ին) կկայանա պատասխան խաղը: Դիմակայության հաղթողը իրավունք կստանա հանդես գալու Ազգերի լիգայի B ենթախմբում: