Վարդան Ղուկասյանը՝ Դոգը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանի որոշում

Լաս Վեգասի դատարանն այսօր մերժել է ԴՕԿ ղեկավար Վարդան Ղուկասյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը. նա կմնա անազատության մեջ: Այս մասին «Ազատության»-ը հայտնեց նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը:


Լևոն Բաղդասարյանն ասաց, որ միանշանակ բողոքարկելու են դատավորի որոշումը: Այժմ ծանոթանում են որոշման հիմնավորմանը:


Լաս Վեգասի դատարանը նախօրեին քննել է շուրջ մեկ ամիս անազատության մեջ գտնվող Ղուկասյանի խափանման միջոցի հարցը և հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:


ԱՄՆ-ի Մաքսային և միգրացիայի վարչության համաձայն, Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ըստ ամերիկյան կողմի՝ Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը:


Միգրացիոն կարգը խախտելուց բացի, դատարանը պետք է քննի նաև Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության դեռևս 2023 թվականի միջնորդությունը: