Անթույլատրելի է. 2018-ից աղմուկ-աղաղակով հարուցվել են քրգործեր, և ասում են՝ դեռ նախաքննությունը շարունակվում է. վարչապետ

Շատ կարևոր աշխատանք կա անելու դատաիրավական համակարգում և Հակակոռուպցիոն կոմիտեում ընդհանրապես: Այդ մասին Կառավարության՝ մարտի 20-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  


Վարչապետն ասաց, որ զարմանքով ու մի փոքր զայրույթով է արձանագրել, որ 2018 թվականից աղմուկ-աղաղակով, լրատվականների ուղեկցությամբ հարուցված քրեական գործերը երբ հետաքրքրվել է, թե ինչ ընթացքի մեջ են, ստացել է կարճ տեղեկանք, թե նախաքննությունը շարունակվում է:


«Կներեք, սա անթույլատրելի է: Պետք է, ի վերջո, հանրությունը, Կառավարությունը պատասխան ունենա,- ասաց նա և հավելեց,- ակնկալում ենք, որ Հակակոռուպցիոն պայքարը շատ ավելի էֆեկտիվ կլինի»: