Այսօր Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հայտնել էր, թե իրեն հրավիրել են Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին և շտապել էր հարցին տալ քաղաքական հնչեղություն։
Քննչական կոմիտեից civic.am-ին հայտնեցին, որ ոստիկանության պարեկային ծառայությունից 2024 թվականի մայիսի 31-ին հաղորդում է ստացվել, որ Ռուբեն Մխիթարյանը 6 ամիս ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում՝ 2024 թվականի մայիսի 3-ին վարել է ավտոմեքենան:
Հաղորդման հիման վրա 2024 թվականի մայիսի 31-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Տեսանյութից պարզ երևում է, որ քննիչը չգիտի, թե ում հետ է խոսում: Քննիչն իրացնելով իր լիազորությունները՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ռուբեն Մխիթարյանին հրավիրել է հարցաքննության»,- նշեցին Քննչական կոմիտեից:
Այնպես որ, պետք չէ քաղաքականացնել գործընթացը: