ՏԿԵ փոխնախարարն ու ԶՖԳ ներկայացուցիչները քննարկել են ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին՝ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար և Հայաստանում ներկայացուցիչ Ֆանի Դելպեյի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:


 

Փոխնախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել համագործակցության համար՝ կարևորելով ԶՖԳ-ի դերակատարումը Հայաստանի ենթակառուցվածքային զարգացման նախաձեռնություններում։


 

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին։

 


ԶՖԳ-ն հետաքրքրված է այս ուղղությամբ համատեղ աշխատանքով՝ հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված իրենց փորձի ու ներդրումային գործիքների կիրառման տեսանկյունից։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող այլ հարցեր ևս։