Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը
համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ «Ադրբեջանի
նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված
նախագծի ստորագրման շուրջ»,- գրել էր վարչապետը։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը
զրուցել է Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։
«Ինչպես ասաց, եթե չեմ սխալվում,
ամերիկյան պաշտոնյաներից մեկը՝ խաղագնդակը հիմա Ադրբեջանի դաշտում է, և Ադրբեջանն իր
կողմից պետք է վերահաստատի համաձայնագիրը, երբ արդեն ինչ-որ պայմանավորվածությունների
համար հիմք ստեղծվի, որպեսզի այդ պայմանագիրը ստորագրվի։ Ուրիշ հարց է, որ Ադրբեջանն,
իմ կարծիքով, ամեն կերպ փորձում է հեռացնել կամ ընդհանրապես այդ պայմանագիրը հնարավորինս
ուշ ստորագրել։ Ես չգիտեմ՝ ինչ է տեղի ունենում, խոսքս այն իբր միջադեպերի մասին է,
թե իբր, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների և օֆիցիալ ինչ-որ սպիկեռների, հայ-ադրբեջանական
սահմանին հայկական կողմից կրակոցներ են եղել, ինչը չեն հաստատել միջազգային դիտորդները,
և հիմա Ադրբեջանը գուցե կփորձի ինչ-որ մի ուրիշ նոր բան մոգոնել»,- ասաց Բագրատ Առաքելյանը։
Նա նշեց, որ հիմա իրավիճակն այնպիսին է, որ Ալիևը փորձում է ամեն կերպ հետաձգել կամ ընդհանրապես խուսափել այդ պայմանագրի ստորագրումից: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է Ալիևն ընդհանրապես համաձայնվել և համաձայնեցրել այդ վերջին երկու կետերը, ապա կարծում է, որ արտասահմանից՝ ԱՄՆ-ից որոշակի ճնշում է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահի վրա, քանի որ Եվրոպայի հետ ինքն ընդհանրապես հաշվի չի նստում, և կարծում է, որ այդ ճնշման հետևանքով այդ պայմանագրի բոլոր կետերն իբրև թե համաձայնեցվել են։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան