Եթե խաղաղության պայմանագիրը կապիտուլյացիա է, ինչո՞ւ Բաքուն այն չի ստորագրում. Օրդուխանյան

Ադրբեջանն այսօր արդեն իր վարքագծով ապացուցեց, որ իրեն ձեռնտու չէ ստորագրել որևէ փաստաթուղթ։ Civic.am-ի հետ զրույցում նշեց քաղաքետ Էմիլ Օրդուխանյանը։


Քաղաքագետի կարծիքով՝ Բաքվի այս վարքագծում կա արտաքին շահագրգիռ կողմ. «Ադրբեջանին չեն թողնում գնալ Հայաստանի հետ խաղաղության։ Ռուսական կողմը փորձում է իր ազդեցությունը պահպանել տարածաշրջանում, և Բաքվի կեղծ թեզերի պաշտպանության առաջին արձագանքը եղավ Ռուսաստանից: Կարելի է ենթադրել, որ  խաղաղությանը  խոչընդոտող կողմերից մեկը ՌԴ-ն է։ Ռուսաստանի նպատակն է մնալ, պահպանել լծակները, և պատահական չէ, որ «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուն հենց Ռուսաստանն է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը ամբողջությամբ չեզոքացնում է ՌԴ նախատեսումները»։

 

Քաղաքագետը կարծում է, որ Խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական կողմը Բաքուն է, գնդակը իր դաշտում է․ «Բաքուն իր գործողություններով սպառեց դիվանագիտական զինանոցը և հիմա իրեն մնացել է ռազմական սպառնալիքը»։

 

 

 Մանրամասն՝ տեսանյութում

 

Մարիամ Գրիգորյան