Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մարտի 22-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Աբովյանի, Սևանի, Տավուշի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Ապարանի, Աշոցքի և Սիսիանի  տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

 


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ 


 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: