Արմավիրում հրդեհված «Մազդա»-ում բռկումից առաջ պայթյուն է եղել

Մարտի 22-ին՝ ժամը 21:12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում այրվել է ավտոմեքենա:


Shamshyan.com-ը հաղորդում է, որ մինչ կրակի բռնկումը մեքենայում պայթյուն է եղել:


Ըստ նախնական տեղեկությունների՝ «Mazda 3» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն. ամբողջությամբ վնասվել է ավտոմեքենան և բռնկվել են ցուցիչների վահանակները։


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։


Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, ոստիկանության Վաղարշապատի բաժնում պարզվում է, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և թեթև վնասվածքներ ստացած քաղաքացու ինքնությունը։