Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի
հետ զրուցել ենք «Խաղաղության պայմանագրի», ՀՀ վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցի
և այլ թեմաների շուրջ։
Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի
այսօրվա իշխանությունները կարողացան Միացյալ Նահանգների հետ աշխատել։ «Իրոք մտահոգություններ
կային, օբյեկտիվ մտահոգություններ։ Նախագահ Թրամփի համար շատ կարևոր էր կանգնեցնել
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը, շատ էր կարևոր՝ աջակցել Իսրայելին։ Ինքը
կենտրոնացած էր այդ երկու մեծ պատերազմների վրա, ինչը առիթ դարձավ, որ այդ պրոռուսական ուժերը ոգևորվեցին։
Բայց մենք այն ժամանակ էլ ասում էինք՝ հերթը կհասնի մեր տարածաշրջանին, այդ հերթը երկար
սպասել չի տա, քանի որ Հարավային Կովկասի տարածաշրջանն էլ անչափ կարևոր է ու դուք տեսնում
եք։ Բացի դրանից, որ Դոնալդ Թրամփը Փարիզում հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ, Փաշինյանն
էլ երկու անգամ հանդիպեց ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ, ես չեմ ասում նաև հեռախոսազանգերի
մասին, բացի դրանից հիմա դուք տեսնում եք չէ՞, շատ կոնկրետ քայլ է»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։
Նա նաև հիշեցրեց ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլսի հայտարարությունը,
որով նա կոչ է արել, որ Ադրբեջանը կառուցողական լինի և պետք է ստորագրի «խաղաղության
պայմանագիրը», և պետք է ազատ արձակի գերիներին, նշելով, որ դրանք շատ կարևոր ուղերձներ
են, և պետք չէ մտածել, որ նրանք այդքան շատ ժամանակ ունեն, որ կարող են ամեն ինչից
խոսել։
«Իրենք խոսում են գլխավոր հարցերից՝
իրենց համար։ Ու ստացվեց, որ Հարավային Կովկաս, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պրոցեսը
շատ կարևոր է ԱՄՆ-ի համար։ Ու էդ կոնտեքստում ես նայում եմ նաև երեկվա Նիկոլ Փաշինյանի
հեռախոսազրույցը Մարկո Ռուբիոյի հետ»,- նշեց քաղաքագետը։
Մարիամ Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում