Երևանի «Փարիզ» հյուրանոցում թալանել են Իրանի քաղաքացուն. ձերբակալվել է հավաքարարը

Մարտի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։


Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ամիրյան փողոցի «Փարիզ» հյուրանոցում գողության դեպք է տեղի ունեցել։


Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ոստիկանության ծառայողներին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 43-ամյա Մոհամմադսադեղ Մոհամմադռեզայի Քեշավարզը հայտնել է, որ մարտի 22-ին՝ ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում «Փարիզ» հյուրանոցի թիվ 806 սենյակում գտնվող իր ճամպրուկից գաղտնի հափշտակել են գումար, ինչի մեջ ինքը կասկածում է հավաքարարին։


Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել, որ հավաքարարը հանդիսանում է Երևանի բնակիչ 64-ամյա Փ-ը Հ․-ն, ով նշված հյուրանոցից անձնական ունեցվածքի գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:


Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։