Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հակակոռուպցիոն կոմիտեի քրեական վարույթում քննվող գործի շրջանակում
Գյումրու «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքի շտաբներում վաղ առավոտից իրականացվում
են խուզարկություններ:
Civic.am-ի տեղեկություններով՝
գործով կան արդեն ձերբակալվածներ։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրավապահների խուզարկությունները իրականացվում են քննվող գործի շրջանակում և ձերբակալվածներ կան և «Մայր Հայաստան», և «Մեր քաղաքը» դաշինքներից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հակակոռուպցիոն կոմիտեից
ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին
առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված
կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Որպես ընտրակաշառք խոստացվել է նաև վառելափայտ,
ճանապարհի խճապատում: