Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մեր ունեցած տեղեկություններով՝ խուզարկությունների արդյունքում ձերբակալվել են նաև «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հակակոռուպցիոն կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Որպես ընտրակաշառք խոստացվել է նաև վառելափայտ, ճանապարհի խճապատում: