Հովիկ Աղազարյանին մեղադրանք առաջադրվեց․ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։


 

«Հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը»,- 1Lurer.am-ին հաստատել են ՀՀ գլխավոր դատախազությունից:


 


Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովին էր ներկայացրել պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Քվեարկության համաձայն՝ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ էր քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2:


Միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը: