Մարտուն Գրիգորյանի որդու նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն

«Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդու՝ ավագանու ցուցակով առաջադրված Կարեն Գրիգորյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողություն:


Այս մասին հայտնել է Կարեն Գրիգորյանի պաշտպանը:


Հիշեցնենք՝ Մարտուն Գրիգորյանի հոր նկատմամբ ևս կիրառվել է վարչական հսկողություն՝ արգելելով երեկոյան 20։00-ից մինչև առավոտյան 8։00-ն լքել բնակության վայրը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում իրականացված խուզարկություններից հետո Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին բերման էին ենթարկվել:


Հիշեցնենք, որ իրավապահները գործողություններ էին իրականացրել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբում և «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում, խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը: Խուզարկվել էին նաև Մայր Հայաստան դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները:


Հատուկ ջոկատայինները Գյումրիում խուզարկություններ էին իրականացրել նաև Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում:


Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողներին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Որպես ընտրակաշառք խոստացվել է նաև վառելափայտ, ճանապարհի խճապատում: