ԱԺ-ը Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրում
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը։ Օրակարգում ընգրկված են 16 հարց, ի թիվս որոնց՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը։

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը։

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանն այժմ Սահմանադրական դատարանի դատավոր է: