16։00-ի դրությամբ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ․ ոստիկանություն

Ժամը 16։00-ի դրությամբ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ․ հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։


 Քվեարկության գաղտնիությունը խախտելու 1 և խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու 1 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։