Երիտասարդները գյուղի գերեզմանատնից և այլ վայրերից գողություններ են արել. տղամարդիկ ձերբակալվել են

Մարտի 23-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էին տեղեկություններ, որ Պտղունք գյուղի երկու բնակիչ 29 և 30 տարեկան, Էջմիածնի գերեզմանատնից կատարել են ալյումինե ճաղավանդակների գողություն:


Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, ձեռնարկված միջոցառուների արդյունքում տղամարդիկ գերեզմանատան մոտակայքում ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։


Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը նախկինում ևս կատարել է գողություններ:


Մասնավորապես՝ անցած տարի Նորակերտ գյուղում գտնվող մի արտադրամասից հափշտակել է օդաճնշիչ երկու սարք և էլեկտրական հինգ պոմպ, Պտղունք գյուղի տարածքում գտնվող, չգործող ֆաբրիկայի տարածքից` մոտ 100 կգ ալյումինե դետալներ։


Նախաքննությունը շարունակվում է: