Ինչ խափանման միջոց է կիրառվել «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանի՝ «Չոոռնի Անո»-ի նկատմամբ

«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանի՝ «Չոոռնի Անո»-ի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է:


Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում ձերբակալվել էր «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանը, նույն ինքը՝ Գյումրիում հայտնի «Չոռնի Անոն»:


Հրապարակումների համաձայն՝ «Չոռնի Անոն» ու մի շարք անձինք ընտրակաշառք են բաժանել: