ՀՀ-ում ժողովրդավարությունն անշրջելի իրողություն է դառնում. Ավանեսյանը՝ Գյումրիի ընտրությունների մասին

Սա փաստում է մի բան, որ Հայաստանում ժողովրդավարությունը իսկապես արմատանում և անշրջելի իրողություն է դառնում: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին:


«Մենք ավելի շատ ձայն ունենք հավաքած 2021 թվականի համեմատությամբ, բայց այս արդյունքները մեզ չեն գոհացնում: Վստահաբար, ՔՊ-ն, մանրամասն վերլուծելով ընթացքը, արդյունքները և որոշակի հետևություներ անելով, կպատրաստվի հաջորդ ընտրություններին: