ՆԳ նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ինչը հանրային անվտանգության և առողջության պահպանման կարևորագույն դրսևորում է։
Ապօրինի թմրաշրջանառության և թմրամոլության դեմ պայքարում շարունակաբար դրական արդյունքներ արձանագրելու համար առանցքային է հասարակություն-իրավապահ համակարգ սերտ համագործակցությունն ու համատեղ ձեռնարկվող միջոցառումները:
Արդյունավետ պայքարի համատեքստում տարեսկիզբը նշանավորվեց երկու խոշոր ու հասարակական հնչեղություն ստացած բացահայտումներով, ընդ որում՝ միայն դրանց արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվեց շուրջ 48 կիլոգրամ թմրանյութ։
Այս տարվա առաջին եռամսյակում գրանցված բացահայտումներով, ըստ օպերատիվ ամփոփագրերի՝ հայտնաբերվել և առգրավվել է․
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և առգրավվել էին 33 կիլոգրամ 570 գրամ մարիխուանա, 7․57 գրամ մեթամֆետամին, 15․3 գրամ սփայս, 3․47 գրամ կոկաին, 2․7գրամ ալֆա ՊՎՊ, 3 կիլոգրամ 595 գրամ հերոին։
Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ներկայացված արդյունքները գրանցվել են Ոստիկանության ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի շնորհիվ։
Առանձնահատուկ կարևորվում են հանրապետության սահմանային հատվածներում մեծաքանակ թմրամիջոցների մաքսանենգ ներկրման դեպքերի բացահայտումները, ինչի շնորհիվ կանխվում է հետագայում թմրամիջոցների փոքր չափաբաժիններով տարածումը հանրապետությունում։
Տեսանյութում ներկայացված թվերը բացահայտումների և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի արդյունավետության շարունակական բարձրացման խոսուն օրինակ են։