Իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ
զրուցել ենք մարտի 30-ին Գյումրիում կայացած ընտրությունների և հետընտրական զարգացումների
մասին։
Խալաթյանը կարծում է, որ հատկապես
ՏԻՄ մակարդակի ընտրություններում մեծ է անձերի գործոնը և ընդհանրապես այն բոլոր զարգացող
ժողովրդավարություններին բնորոշ բացասական երևույթները, ինչպիսին է կլանայնությունը,
խնամի, ծանոթ, բարեկամ հանգամանքը, այդ ամենը բավականին ինտեսնիվ կերպով երևակում է
հենց ՏԻՄ ընտրություններում, քանի որ փոքր, կոմպակտ տարածքներում բոլորը բոլորին ճանաչում
են և կա որոշակի փոխկապվածություն և դա իհարկե ստվերում է բուն քաղաքական օրակարգը։
«Անգամ զարգացած ժողովրդավարական
երկրներում նման երևույթներ նկատվում են, էլ ուր մնաց ժողովրդավարական ուղին միայն
վերջերս վերգտած Հայաստանի պարագայում։ Հետևաբար, այստեղ կարևորը ընդհանուր առմամբ
ընտրությունների լեգիտիմության ապահովումն էր բառի քվեարկության օրինականության իմաստով,
ինչը կարծում եմ՝ հաջողվել է։ Ինչ վերաբերում է բուն ընտրությունների արդյունքներին,
ապա այստեղ բավականին լուրջ խնդիրներ կան, որոնք կապված չեն քվեարկության պրոցեսի հետ,
որպես այդպիսին, այլ ավելի շատ վերաբերում են պետության իրավական, եթե կուզեք իրավապահ
հանցավորության դեմ պայքարի քաղաքականությանը։ Այսինքն՝ քրեական ենթամշակույթը լայն
իմաստով ներկայացնող սոցիալական շերտերը չպետք է ունենան քաղաքական ներկայացվածության
հնարավորություն, իսկ եթե նրանք այդուհանդերձ հասնում են ընտրությունների փուլին և
առաջադրվում են, ապա այստեղ նրանց ընտրվելու սահմանադրական իրավունքը պետք է երաշխավորվի»,-
ասաց իրավագետը։
Նրա խոսքով՝ որպեսզի կարողանան
ապահովել ընտրանքի արդյունավետությունը կամ այլընտրանքի, այդտեղ գործ ունեն իրավապահ,
օրինականությունն ապահովող կառույցները և մարմինները, որպեսզի պատասխաանտվության անխուսափելիության
սկզբունքը ևս գործի և կենսագործվի մինչև ընտրություններ։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան