ԿԳՄՍ նախարարը բոլոր ցանկացողներին հրավիրում է քայլարշավի Դսեղ գյուղ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում՝ ապրիլի 19-ին, ԿԳՄՍ նախարարը բոլոր ցանկացողներին հրավիրում է քայլարշավի Լոռու մարզի Դսեղ գյուղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիր։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:


 

Ծրագրում՝

  • Մեկնում (Երևան-Դսեղ)
  • Այցելություն Հովհ․ Թումանյանի տուն-թանգարան
  • Քայլարշավ Դսեղ գյուղից դեպի Բարձրաքաշի վանական համալիր
  • Վերադարձ (Դսեղ-Երևան)

Քայլարշավի սկիզբ՝ ժամը 8։00, ավարտ՝ ժամը 17։00 (հասցե՝ ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 3)։ Տեղերը սահմանափակ են։


 

Քայլարշավին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտ` https://forms.gle/EuHJmGesWfYBVn9k9:

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 13․04․2025 թ․։