2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք՝ 2023 թվականին արձանագրված 2358 դեպքի դիմաց: Այս մասին civic.am-ը տեղեկացավ ՀՀ դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումից, որը շրջանառության մեջ է դրվել ԱԺ-ում։ 2023 թվականի համեմատ՝ պատահարները նվազել են 41 դեպքերով կամ 5.1%-ով, հանցագործությունները նվազել են 224-ով կամ 14.4%-ով: Ընդ որում, զինվորական հանցագործությունների դեպքերը նվազել են 132-ով կամ 15.6%- ով, իսկ այլ հանցագործությունները՝ 92- ով կամ 13%-ով:
Հաշվետու տարում դեպքերի նվազումը,
ի թիվս այլնի, պայմանավորված է զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացմամբ,
ինչպես նաև սահմանային լարվածության հարաբերական թուլացմամբ: Նվազում է արձանագրվել 265 դեպքով կամ 11.2%-ով:
Արձանագրված դեպքերից 762-ը կամ 36.4%-ը եղել են պատահարներ (2023 թվականին՝ 803),
1331-ը կամ 63.6%-ը՝ հանցագործություններ (2023 թվականին՝ 1555), այդ թվում՝ 715-ը
կամ 53.7%-ը՝ զինվորական (2023 թվականին՝ 847), 616-ը կամ 46.3%-ը՝ այլ հանցագործություններ
(2023 թվականին՝ 708)։
2024 թվականի ընթացքում ՀՀ զինված
ուժերում զինծառայողների՝ ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է
27 զինծառայողի մահվան դեպք (2023 թվականին՝ 54): Նշված դեպքերից՝ հակառակորդի կողմից
սպանություն՝ 4 (ԵԿՄ անդամ), սպանություն՝ 5 (որից՝ 1 ԵԿՄ անդամ, 1 վարժական հավաքի
մասնակից (հրդեհ)), անզգուշությամբ ինքնասպանության հասցնել՝ 7, ճանապարհատրանսպորտային
պատահար՝ 4, մարտական մեքենաներ վարելու կանոնների խախտում՝ 1, ավիավթար՝ 2, հիվանդություն՝
3 (որից 1 ԵԿՄ անդամ) և դժբախտ պատահար՝ 1: