Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, 2025 թվականի ապրիլի 8-ին, Բուենոս Այրեսում կայացած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում, ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու:
Համաձայն Դատախազների միջազգային ասոցիացիայի կանոնակարգի` Գործադիր կոմիտեի անդամը նշանակվում է Ընդհանուր ժողովի կողմից՝ 3 տարի ժամկետով:
Ընդհանուր ժողովի հերթական հանդիպումը կկայանա 2025 թվականի սեպտեմբերին՝ Սինգապուրում, որի ընթացքում տեղի կունենան Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները:
Գործադիր կոմիտեն ԴՄԱ-ի ղեկավար և վարչական մարմինն է: Այն կազմված է Նախագահից, փոխնախագահներից և անդամներից:
ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի հունվարի 1-ից, իսկ որպես Գործադիր կոմիտեի անդամ՝ առաջադրվում է առաջին անգամ: