ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-11-ը:
Բացահայտվել է 116 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրամիջոցների մաքսանենգության, փաստաթղթի կեղծիքի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին կեղծ տեղեկություններ հաղորդելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելու, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և այլ դեպքեր:
Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել` 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած մեկ օրում գրանցված 6 ավտովթարի հետևանքով`
6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։