«Ռոբերտ Քոչարյանը մեր կոմբինատում սարքավորումներն էր յուղում». Բաքվի դատարանում ցուցմունք են տալիս տուժողները․ «Ազատություն»

«Ազատության» փոխանցմամբ՝ Բաքվի զինվորական դատարանում այսօր սկսել են ցուցմունք տալ 15 հայ ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով տուժող ճանաչված Ադրբեջանի քաղաքացիները:


Անկախ լրատվամիջոցների, փաստաբանների ու միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարության մասին մանրամասներ է հաղորդել պետական «Ազերթաջ»-ը՝ տեղեկացնելով, որ Ստեփանակերտի նախկին բնակչուհի, տուժող 72-ամյա Նազեյկա Աթաքիշիևան պատմել է, որ աշխատել է Ղարաբաղի Մետաքսի կոմբինատում որպես ջուլհակ:


Նա ասել է, թե Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հետ այդ նույն կոմբինատում էր աշխատում, և զբաղվում էր սարքավորումների յուղման գործով, ավելի ուշ Քոչարյանը դարձել է կոմսոմոլի քարտուղար, ապա և հակաադրբեջանական շարժման առանցքային մասնակիցներից մեկը:


Տուժող ներկայացվող Նազեյկա Աթաքշիևան նաև պատմել է Ստեփանակերտում ադրբեջանցիներին այն ժամանակ լավ չէին վերաբերում, իսկ 1988 -ից հետո վիճակն ավելի է վատացել: Նրա խոսքով՝ հայերն իր ուղղությամբ քարեր էին նետում, վիրավորումն, ասում էին, թե հեռացեք այստեղից, մենք պետք է այստեղ ապրենք և այլն: 72-ամյա ադրբեջանուհին պնդել է, թե 1988 -ին իր տունը թալանել են ու ավերել են, որից հետո ստիպված ընտանիքով հեռացել է Աղդամ:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում