ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը շրջայց է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» հիմնարկում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի, Գուրգեն Սարգսյանի և խորհրդական Անուշ Դանոյանի հետ այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։


Առաջնային լուծումներ պահանջող խնդիրներն ուսումնասիրելու, ինչպես նաև ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմաններին ծանոթանալու նպատակով Ծառայության պետը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Ռոբերտ Թամարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, այցելել մասնագիտական բաժանմունքներ, զրուցել ազատազրկված անձանց հետ։ Կալանավորված անձինք և դատապարտյալները Ծովինար Թադևոսյանին ներկայացրել են իրենց հուզող հարցերը։


Աշխատանքային այցի շրջանակներում Ծառայության պետը ծանոթացել է նաև ազատազրկված անձանց մատուցվող սննդին, օրվա ճաշացանկին։


Ծովինար Թադևոսյանի աշխատանքային այցերը քրեակատարողական հիմնարկներ կրում են շարունակական բնույթ։