Առողջապահության նախարարության առաջնահերթություններից է դոնորական համակարգի կատարելագործումը. Արմեն Գասպարյան

Սպիտակի ԲԿ-ն միացավ Առողջապահության նախարարության անվարձահատույց դոնորության արշավին: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:


 

Մարզային միջոցառմանը ներկա են եղել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի» տնօրեն Հայկ Գրիգորյանը:


 

Ողջույնի խոսքում փոխնախարարը շեշտել է, որ առողջապահության նախարարության առաջնահերթություններից է դոնորական համակարգի կատարելագործումը, դոնորների անվտանգության և իրավունքի ապահովումը, ինչպես նաև գիտակցված դոնորության մշակույթի ձևավորումը:


«Մենք քայլ առ քայլ շարժվում ենք դեպի այնպիսի մի համակարգ, որտեղ կամավոր և պարբերական դոնորությունը կդառնա մեր հասարակության անբաժան մասը»,- նշել է Արմեն Գասպարյանը:

 

Արյունատվության ակցիային մասնակցել է Սպիտակի ԲԿ-ի թիմը` տնօրեն Վարդուհի Սիսակյանի գլխավորությամբ, Սպիտակի հրշեջ-փրկարարները, քաղաքացիներ:


 

Միջոցառման նպատակը մեկն էր՝ սեփական արյամբ կյանք տալ բոլոր նրանց, ովքեր իրապես ունեն դրա կարիքը. չէ՞ որ արյան միակ փոխարինողը հենց արյունն է։