Քաղաքագետ Հրայր Մանուկյանի կարծիքով՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մոտ 50 րոպե ելույթ է ունեցել «ոչ մի բանի մասին»: «Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը հավակնում են մոնոպոլ դիրք գրավել կոռումպացված ու վատ արժեհամակարգ ունեցող դաշտը գրավելու համար։ Ես լսեցի Սերժ Սարգսյանի ելույթը, ոչ մի կարևոր բան չի ասում, բացի նրանից, որ դեմ են խաղաղության գործընթացին ու ուզում են հեռացնել այսօրվա իշխանություններին»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Շարունակելով՝ Մանուկյանն ասաց. «Իրենք կարծես տրավմա ստացած լինեն, նեղացած
են բոլորից, կորցրել են ադեկվատությունը ու չեն հասկանում՝ ինչ երկրում ու ինչ վիճակում են գտնվում։ Իրավիճակի ադեկվատ
գնահատական չեն տալիս։ Սերժի ելույթը կարծես նեղացած երեխայի ելույթ լիներ»։
Մեր զրուցակիցը չբացառեց,
որ չնայած Քոչարյանի ու Սարգսյանի այսօրվա կսմիթներին՝ 2026 թվականի հետընտրական շրջանում
իրենց տարաձայնությունները մի կողմ կդնեն ու կմիավորվեն ընդդեմ գործող իշխանության.
«Եթե հանկարծ զգան, որ միավորվելով կարող են իշխանափոխություն անել՝ կմիավորվեն, բայց
դա կլինի ոչ թե ընտրություններից առաջ, այլ հետո»։
Նա նաև նշեց, որ եթե
այսօր հնարավորություն լիներ ցույցերի միջոցով որևէ բանի հասնել ու հեռացնել իշխանություններին,
ապա այսօր ևս կմիավորվեին, որովհետև ընդհանուր արժեհամակարգ ունեցող ուժեր են։
Քաղաքագետը համոզված
է, որ այսօր Երևանում դժգոհություն հայտնող արցախահայերին ևս ուղղորդում են նախկին
իշխանությունները, և սոցիալական հարցերը այստեղ շատ փոքր տեղ ունեն։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝
տեսանյութում