Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայկական ՏՏ ընկերությունները պետությունից աջակցություն կստանան օտարերկրյա մասնագետներ, նոր աշխատակիցներ ընդունելու, ինչպես նաև մասնագետներին վերապատրաստելու համար: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Աջակցություն կստանան այն ընկերությունները, որոնց աշխատանքի առնվազն 90 տոկոսը բաժին է ընկնում ՏՏ ոլորտին։
Օտարերկրյա աշխատակից (2022 թվականի մարտի 1-ից Հայաստանում աշխատող) ընդունելու համար ընկերություններին հունվարի 1-ից կփոխհատուցեն նրա եկամտահարկի 60 տոկոսը։ Այս օգնությունը ընկերություններին կհատկացվի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչից հետո աջակցությունը կստանան ուղիղ աշխատակիցները։