Viva-ում վթար է եղել

Viva ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․


«Հայտնում ենք, որ ենթահամակարգերից մեկի վթարի պատճառով, առանձին տեղանքներում առկա են դժվարություններ՝ տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված։ Արագ արձագանքման թիմը գործադրում է անհրաժեշտ միջոցներ` խնդիրը վերացնելու ուղղությամբ։ Ցանցի աշխատանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն ռեժիմի:


Հայցում ենք ձեր ներողամտությունը»