Գյումրու համայնքապետ Վարդան
Ղուկասյանի երդմնակալության արարողությանը ներկա են եղել ՌԴ հյուպատոսն ու 102-րդ ռազմաբազայի
ներկայացուցիչներ։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի հետ։
«Զարմանալ պետք չի, քանի որ դրանից
օրեր առաջ հենց նույն Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ դեմ չի լինի, եթե Հայաստանը
միութենական պետության կազմում հայտնվի, այնպես որ այդտեղ որևէ անակնկալ չկար։ Բայց
ինչ տեղի ունեցավ երդմնակալության օրը, ես դրա մասին ֆեյսբուքյան էջում էլ էի գրել.
102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների ներկայությամբ պարոն Աջապահյանն օրհնեց Վարդան
Ղուկասյանին, և բոլորը ծափահարեցին, բոլորը գոհ էին ու երջանիկ: Միևնույն ժամանակ Վարդան
Ղուկասյանին քաղաքապետ դարձրած Մարտունը էդպես էլ ներկա չէր իր սրտի քաղաքապետի երդմնակալությանը,
ներկա չէին նաև իր խմբակցության ներկայացուցիչները»,- ասաց պատգամավորը։
Ինչպես նշեց պատգամավորը, դրանից
հետո Գյումրիում Վարդան Ղուկասյանը մատաղ էր անում, և իրեն թվում է՝ գառները մորթել
էր հենց Մարտուն Գրիգորյանի ոտքերի տակ, որովհետև
հենց ինքը Վարդան Ղուկասյանին դարձրեց քաղաքապետ։
Էմմա Պալյանի խոսքով՝ Վարդան
Ղուկասյանը Գյումրու քաղաքապետ չի ընտրվել, նրան քաղաքապետ դարձրել են մյուս ընդդիմադիր
ուժերը՝ շատ-շատ քիչ ձայներ հավաքած Մարտուն Գրիգորյանի քավորությամբ և հովանավորությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան