ԼՂ նախկին ղեկավարների հաջորդ «դատական» նիստը Բաքվում ապրիլի 24–ին է

Բաքվում այսօր շարունակվել է ԼՂ նախկին ղեկավարների հերթական «դատական նիստը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։


Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը և մյուսներն այսօր պատասխանել են պետական մեղադրողների հարցերին:


Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 24-ին: