Իշխանությունը պետք է ճնշի ատելություն քարոզողներին ու ապահովի մեր անդորրը. Արշակյան

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ վարկաբեկիչ է, երբ հայաստանյան քաղաքական դաշտում առ այսօր կան  գործիչներ, որոնք «կոլխոզային» մտածելակերպ ունեն։ Civic.am-ի հետ զրույցում Արշակյանն ասաց «Ռուսաստանում մեզ ծաղրում են, Մարգարիտա Սիմոնյանը մեզ հայհոյում է, հստակ ասում է՝ ո՛չ որպես պետություն, ո՛չ որպես գուբերնյա ձեզ այստեղ չեն սպասում, մենք  պարտավորություններ ունենք այլ պետությունների առաջ։ Ռուսաստանին պետք չէ հայկական պետությունը որպես սպառող, հաճախորդ, իրեն կթող գուբերնյա»։


Խոսելով մամուլի այն հրապարակումների մասին, թե ընդդիմությունը նախատեսում է տարբեր բողոքի ակցիաներով քաոսային իրավիճակ ստեղծել և թե ինչքանով նրանց այդ հարցում կօգնի Ռուսաստանը, մեր զրուցակիցն ասաց «Հայաստանում կան ուժեր, որոնք Ռուսաստանի սադրիչների գործընկերներն են։ Կարևորն այն է, որ մեր պետությունն ինքնապաշտպանության իրավունք ունի։ Կան արգելված բաներ, օրինակ անառակաբարո վարքագիծը եթերում, ատելության քարոզը, զենքի, թմրանյութի շրջանառումը․․․ հայկական պետությունը պարտավոր է  ճնշել ատելության քարոզողներին»։


Միևնույն ժամանակ Արշակյանը նկատեց՝ նրանք կարող են առաջ գալ ճիշտ այնքան, որքան ՀՀ իշխանությունները համերաշխ են նրանց հետ կամ նահանջում են «Ես կարծում եմ, որ իշխանությունը պետք է ապահովի մեր անդորրը, փողոցային երթևեկությունը, սանիտարական վիճակն ու մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Թշնամական քարոզչություն է, երբ ասում են՝ ստիպենք ռուսներին գան այստեղ»։


Ազատ Արշակյանը հիշեցնում է, որ բոլորովին վերջերս 60000 մարդ ստորագրել է ՀՀ ինքնիշխանության օգտին, ինչն ազգային ազատագրական շարժման փոքր դրսևորում էր «Իսկ փողոցային շարժումները հետաքրքրասերների ու 60 հոգու պատմություն է լինելու ընդամենը։ Երբ 160000 մարդ կհավաքեն, այդ դեպքում կմտածենք, թե  այդքան մարդուն ինչ ենք անելու»,-եզրափակեց նա։



Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան