Որտեղ կա կորուստ ու ցավ, ընդդիմությունն այն դարձնում է քաղաքական օրակարգ

Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց՝ ցեղասպանության թեմայի վերաբերյալ իրենց նախագծի մասին բարձրաձայնելուց հետո։

 

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանի հետ։

 

«Ես կխնդրեմ նախ, Իշխան Սաղաթելյանին երբեմն գալ ԱԺ, իսկ գալու դեպքում անպայման մի հիստերիկ կինոյի հեղինակ չդառնալ։ Իշխան Սաղաթելյանն է եղել այն անձը, որը սկսել է սադրանքը և ԱԺ նախագահի հորդորների ժամանակ, որ մարդիկ նստեն իրենց տեղերը, դադարեցնեն վիճաբանությունը, Իշխան Սաղաթելյանը տեղից ամեն կերպ փորձում էր սադրել շատ գռեհիկ խոսույթով և այդ պատճառով էլ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Ես մեր հասարակությունից և մեր ժողովրդից ներողություն եմ խնդրում՝ ԱԺ-ում նմանատիպ դեպքերի համար»,- ասաց պատգամավորը։

 

Նրա կարծիքով՝ սա պլանավորված արձագանք էր, որովհետև «Սրբազան պայքարի»-ի տելեգրամյան հարթակ կա՝ «Ազգային ճակատ», և հենց նրանք տվեցին այդ լուրը, որ իբրև թե  ցեղասպանության հերքման նախագծի վերաբերյալ սկսեց վիճաբանությունը, որը բացարձակ իրականության հետ կապ չուներ, քննարկում էինք հայտարարագրման նախագծի հետաձգման հետ կապված պարոն Թունյանի զեկույցը, և պարոն Թունյանի ելույթի ժամանակ է տեղի ունեցել, իսկ պարոն Մինասյանը դրանից առաջ էր շեշտում, որ նման նախագիծ է լիենլու։

 

«Ինչ վերաբերում է այն նախագծին, որը նրանք բերում են՝ հերթական կեղծ օրակարգն է, որ ուզում են քննարկման առարկա դառնա և հասարակության հույզերի վրա անդրադառնա։ Դրանից առաջ օրինակ՝ բերել էին այս հայտարարագրման համակարգը կասեցնելու մասին նախագիծ, էլի պոպուլիստական նախագիծ,  բերել էին գույքահարկի կասեցման մասին նախագիծ և անընդհատ շեշտում էին՝ տատիկներն ու պապիկներն ինչպես են վճարելու այդ գույքահարկը»,-նշեց Լիլի Մինասյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան