Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում այս պահին քննչական գործողություններ են իրականացվում։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Ըստ տեղեկությունների՝ Արտուշ Գաբիրելյանը նաև բերման է ենթարկվել։