Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացրել։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին, որ իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում այս պահին քննչական գործողություններ են իրականացվում։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Ավելի ուշ, Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան մեր հարցման հայտնեցին, որ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։